Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Անտարբերությունն է մեծագույն մահացու մեղքը

Անտարբերությունն է մեծագույն մահացու մեղքը
28.05.2024 | 20:26

Էսօր ոտնձգություն տեղի չի ունեցել Կաթողիկոսի նկատմամբ, էսօր ոտնձգություն է տեղի ունեցել էն կրոնի նկատմամբ, որը դավանում ենք: Ոտնձգություն է տեղի ունեցել մեր ամուսնությունների, մկրտությունների, հոգեհանգիստների, պատարագների, մատաղների, խաղողօրհնեքների, վարդավառների և մնացած այլ ծեսերի վրա, որի անմիջական մասնակիցն է յուրաքանչյուր հայ: էսօր նիկոլը թքել է հայի վարքաձևի, կենցաղի, հոգևորի վրա:

Քրիստոսին առաջինն ընդունած ժողովուրդն իր կրավորական կեցվածքով առաջինն է հեռանում Քրիստոսից:

Քանզի անտարբերությունն է մեծագույն մահացու մեղքը:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 4281

Մեկնաբանություններ