Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Այսօր՝ Գյումրին, վաղը՝ Հայաստանը

Այսօր՝ Գյումրին, վաղը՝ Հայաստանը
30.03.2025 | 12:57

Այն, ինչ հիմա անում է ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում, ոչ մի արդարացում չունի: Նրանք հաղթանակ չեն ուզում, այլ իրենց անփառունակ իշխանությունն են փորձում երկարաձգել: Իսկ ի՞նչ է տալու այդ իշխանությունն իրենց՝ կուշտ փո՞ր, բայց մեր օրերում Հայաստանում ոչ մեկը սովից չի մեռնում: Տաք տուն ու տեղաշո՞ր, ո՞վ չունի, բացի իրենց ձեռքով տնավեր դարձած արցախցուց, իրենց բերած գույքահարկի պատճառով պապական տունը վաճառողից: Անվտանգությո՞ւն են ուզում, բայց ումի՞ց՝ սեփական ժողովրդի՞ց, որի արյունն այնքան են տզրուկի պես ծծել, որ արդեն պայթում են, չեն կարողանում զսպել ներքին մաղձը, ատելությունն ու զզվանքը այն մարդկանցից, որոնց քրտինքով հարստացել են, որոնց սերունդների հաշվին պետական պարտք են կուտակել, որոնց զավակների կյանքի գնով եվրոպաներում ու թուրքիաներում մարդամեջ են մտել: Սա պետք է մի օր վերջ ունենա, և այսօրվանից լավ առիթ չկա: Նրանք ժողովրդի քվեն են ուզում, որ իրենց զազրելի քաղաքականությունն ավարտին հասցնեն ու վաճառաեն մեզ ու մեր երկիրն իրենց թուրք տերերին:

Մերժեք նրանց ամեն տեղ, ամեն օր ու ամեն առիթով, իսկ այսօր՝ Գյումրիում ու Փարաքարում: Վաղը կգա Երևանի ու մյուս քաղաքների հերթը, Հայաստանի հերթը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 8548

Մեկնաբանություններ