ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Տարեք ինձ հեռու

Տարեք ինձ հեռու
21.10.2025 | 11:08

Տարեք ինձ այս երկրից, տարեք ինձ Ձեր ուսերի վրա, բարձր, որքան կարելի է բարձր` ստորներից վեր, պատուհասներից վեր, դավաճանությունից անդին, տարեք ինձ դաշտերի, ձորերի, սարերի ու լեռների վրայով, Մասյաց ձյուների վրայով, ամպերի վրայով, երկնքի միջով ու թող ոչ ոք չխանգարի իմ նինջը, քունը հավիտենական, որ տգիտությունից, տխմարությունից, դավից ու թույնից է խոցված։

Հայոց աշխարհ, բիբլիական երկիր, ես արժանի չեղա քո հովանավորչությանը, քանզի ավելին չեղա քեզ գուրգուրելու համար, խոսքից բացի քեզ ոչինչ ընծա չբերի, սերս դատարկ էր` քրիստոնեական և սիրուս մեջ փուշ անգամ չկար։ Հազար, հազար աչքեր նավսոտ հմայիլով ինձ նայեցին։ Եվ փուշն այն չծակեց այդ աչքը։ Միակ բանը, որ կարողացա անել` ձեր ուսերին բարձրանալն էր, որ տանեք հեռուների հեռուն, աստանդական աշխարհը, որտեղ ոչ ցավ կա, ոչ դարդ, ոչ ատելություն և ոչ էլ սեր, որտեղ միայն հավերժական արալեզներն են` անհաչ, հաշտ ու խաղաղ։

Թող լիզեն վերքերն իմ հազարապատիկ, մարմինս պատանքած բորբոսնած խոցերը։

Այս անցվորիկ աշխարհում ապրելու ուրիշ հնար ես չգտա, քան հնուց ավանդված առասպելն է։ Թող արալեզները լիզեն վերքերս. ապրել եմ ուզում` այստեղ և այնտեղ։ Թող հոգիս մաքրվի ծանրաբեռ մեղքերից և ո՞վ գիտի, գուցե գա Աստծո շունչը, գա ու չգնա։

Ես ուզում եմ ազատ շունչ քաշել, Աստծո շունչը` դավից, ցավից, դավաճանությունից, թույնից, կորուստներից, անկարողությունից, նարցիսիզմից, պաշտոնաբաղձությունից, հայրենազրկումից, պարտությունից, ստորությունից, ստորացումից, ստից, կեղծիքից, անամոթությունից, անխղճությունից, դեմագոգիայից, երեսպաշտությունից, անարդարությունից, խելագարությունից անդին։

Տարեք, տարեք ինձ հեռու։

17.10.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2678

Մեկնաբանություններ