ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Միջազգային գիտաժողով՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Միջազգային գիտաժողով՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում
13.03.2020 | 12:34

Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտը՝ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա մարտի 13-14-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:
Հազարամյակներ շարունակ գտնվելով տարբեր մշակույթների խաչմերուկում՝ Վայոց ձորի մարզն իր մշակութային և բնական լանդշաֆտում ամփոփում է հնագույն, միջնադարյան և ժամանակակից հասարակությունների հետքերը: Վերջին տարիներին գիտնականները նոր բացահայտումներ են կատարել Վայոց ձորի հեռավոր անցյալի մասին: 2007թ.-ին հնագետները հայտնաբերել են առնվազն 6000 տարվա վաղեմության գտածոներ, որոնք վկայում են այն մասին, որ Արենի-1 քարանձավային համալիրը եղել է գինու արտադրության հնագույն կենտրոններից մեկը ողջ աշխարհում: Մարզում այսօր էլ լավագույն գինեգործական ավանդույթները պահպանվում են Հայաստանի ամենահայտնի գինիների և գինեգործների շնորհիվ:


Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը:
Գիտաժողովը տեղի կունենա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, որտեղ ներկայացված է նախապատմական ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարին պատկանող արտեֆակտների հարուստ հավաքածու: Սա իր տեսակի մեջ առաջին գիտաժողովն է, որը նախատեսվում է անցկացնել տվյալ մարզում:

Դիտվել է՝ 6786

Մեկնաբանություններ