Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իբրահիմբեկովը, կարծես, չի կատակում

Իբրահիմբեկովը, կարծես, չի կատակում
06.07.2013 | 17:56

Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից: «Ռուսական անձնագրից ես հրաժարվում եմ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի պահանջով: Նախագահի պաշտոնի հավակնորդը չպետք է երկքաղաքացիություն ունենա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնած լինի որևէ այլ պետության առջև՝ բացի Ադրբեջանից»,- իր քայլը բացատրել է նա: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հարցազրույցում Իբրահիմբեկովը ասել է, թե ինչու չի շտապում հայրենիք վերադառնալ` չբացառելով, որ Ադրբեջանում կարող է բանտում հայտնվել:

«Ես դեռ պետք է զբաղվեմ ընտրություններում միջազգային դիտորդների մասնակցության հարցով: Ադրբեջանում ընտրությունները մշտապես կեղծվել են: Կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները ևս նույն ճակատագրին կարժանանան: Ես արդեն մեկնել եմ Միացյալ Նահանգներ, հանդիպել Կոնգրեսի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ, առաջիկայում մեկնելու եմ նաև Եվրոպա, կհանդիպեմ Եվրախորհրդարանի անդամներին», - նշել է Իբրահիմբեկովը՝ հավելելով, որ միայն արտերկրյա այցերի ավարտից հետո կմեկնի Ադրբեջան: Այնուամենայնիվ, Ռուստամ Իբրահիմբեկովի մտադրությունը կարող է ձախողվել. Ադրբեջան վերադառնալուց հետո նա պետք է առնվազն 40 հազար ստորագրություն հավաքի` առնվազն 60 ընտրատարածքներում: Հակառակ պարագայում թեկնածությունը չի գրանցվի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ