Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Մի տասը տարի էլ արտագաղթեն, աղքատության մակարդակը կհասնի զրոյի»

«Մի տասը տարի  էլ արտագաղթեն, աղքատության  մակարդակը  կհասնի զրոյի»
22.11.2016 | 00:46

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀԱԿ խմբակցության քարտուղար)


-Պարոն Մանուկյան, Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է։ Գիտեի՞ք։
-Տարեկան 50 հազար մարդ արտագաղթում է, իհարկե, դրա հաշվին կարող է նվազել։ Մի տասը տարի էլ արտագաղթեն, աղքատության մակարդակը կհասնի զրոյի։
-Փաստորեն, պաշտոնյաներն իրականությունից «մի քիչ» կտրված են։
-Մի քիչ չէ, շա՜տ շատ։ Պետք է համարձակություն ունենան իրականությանը բաց աչքով նայելու։
-ՈՒնե՞ն։
-Կարծում եմ՝ ոչ։ Ավելի ճիշտ, դրա թույլտվությունը չունեն։ Այսօր նախագահականում 417 աշխատող կա, Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից գնաց 130 աշխատողով։ Այն ժամանակ երկրի բնակչությունը 3,5 մլն էր, հիմա՝ 2 մլն։ Այսինքն, բնակչության կտրուկ նվազմանը զուգահեռ, պետական ապարատն աճում է։ Սա է բյուջե չունենալու դժբախտությունը։ Էլ չեմ խոսում ստվերի, կոռուպցիայի մասին։ Կերակրողը՝ բարիք ստեղծողը, պակասում է, իսկ ուտողը՝ «բյուջետնիկը» (այդ թվում մենք՝ պատգամավորներս), ավելանում։ Վեց տարվա մեջ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ապարատներում աշխատողների թիվն ավելացել է շուրջ 1800-ով։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ