Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը Եվրոպայում ժողովրդավարության փորձաքարն է

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը Եվրոպայում ժողովրդավարության փորձաքարն է
25.04.2017 | 17:36

Ապրիլի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ հերթական նստաշրջանը սկսվեց սկանդալով՝ հանձնաժողովներում քննարկվել էր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի հրաժարականի հարցը և մտել լիագումար նիստ՝ կոռուպցիոն սկանդալներին առնչության պատճառով: ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցի մեկնաբանել իրավիճակը.


-ԵԽԽՎ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը Եվրոպայում ժողովրդավարության փորձաքարն է: ԱԺ պատվիրակությունը դեռ նախորդ նստաշրջաններում էր այդ հարցը բարձրացնում՝ հիմք ընդունելով ադրբեջանաթուրքական լոբբիի կաշառվածության տասնյակ վկայությունները: Եվ այսօր, երբ արդեն ԵԽԽՎ հանձնաժողովներում են այդ հարցը քննարկում, Պեդրո Ագրամունդը պիտի իր մեջ խիզախություն գտնի ու հրաժարական տա՝ կանխելով նույն այդ լոբբի աջակցությամբ պաշտոնավարումը շարունակելու խայտառակությունը: Առավել ևս, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության իրավասությունների կասեցման հարցն էլ կարող է մտնել ԵԽԽՎ օրակարգ, եթե Էրդողանը կատարի իր խոստումը և վերականգնի մահապատիժը երկրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսօր արդեն ԵԽԽՎ-ն որոշում է ընդունել վերականգնել մոնիտորինգի գործընթացը Թուրքիայի նկատմամբ՝ հարց, որ մյուս պատվիրակությունների գործընկերների աջակցությամբ վերջին մի քանի նստաշրջաններում մշտապես բարձրացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը:

Դիտվել է՝ 3204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ