«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Արմեն Սարգսյանի դերակատարումը

Արմեն Սարգսյանի դերակատարումը
07.05.2019 | 03:02

Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բևեռներով կուլիսային քննարկումների և խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, և նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից «անմեղ» քայլերով հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը վարչապետն ազատեց աշխատանքից, նախագահը մի քանի օր անց իր մոտ աշխատանքի ընդունեց նրան, «Քաղաքացու օրը» Փաշինյանը քաղաքի սրտում խորոված էր անում, Արմեն Սարգսյանն իր աշխատակազմում աշխատանքի ընդունեց վիրավորված զինծառայողի։ Կարելի է այս հետաքրքիր զուգահեռները շարունակել, դրանք կան ու հաստատ շատ են լինելու (միջազգային լուրջ կապեր ունեցող Արմեն Սագսյանին հեշտ չի լինելու խաղից դուրս թողնել)։


Հասկանալով, որ իրավիճակը երկրում գնալով բարդանում է, և հնարավոր է Փաշինյանը չկարողանա պահել իշխանությունը, Արմեն Սարգսյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պարագայում իր ձեռքը վերցնելու իշխանության ղեկը, վերահսկելու քաղաքական դաշտն ու խորհրդարանական մեծամասնությանը։ Այս առումով ուշագրավ թեզ է քննարկվում։ Այն է՝ խորհրդարանական մեծամասնությունում կան բազմաթիվ թևեր և, միակ «մերանից»՝ Փաշինյանից զրկվելու դեպքում, նրանք ինքնապաշտպանական բնազդով ձգտելու են մեկի թևի տակ մտնել, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը Արմեն Սարգսյանն է, որը հանրության համար ընդունելի կերպար է՝ ի տարբերություն նախկին իշխանությունների հետ համագործակցած, տարբեր քաղաքական խաղերի մեջ եղած անձանց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ