«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Անլրջության վտանգները

Անլրջության վտանգները
29.07.2020 | 21:08

«Բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների»,-անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ըստ էության փաստելով, որ ռազմական ղեկավարությունն այդ զորավարժությունների բնույթից չի ահաբեկվում, բայց կա վտանգ, որ այն կարող է վերածվել սադրիչ գործողությունների։


Իսկ որպեսզի այդ մարտահրավերը չեզոքացվի, պետք է ակտիվ աշխատի դիվանագիտությունը։ Եթե այդ դիվանագիտությունն առաջ է գնում իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տրամաբանությամբ, ուրեմն Տոնոյանը և Հայաստանի ժողովուրդը լուրջ մտահոգվելու առիթ ունեն։ Եթե դիվանագիտության մեխը շարունակում է մնալ արցախյան հիմնախնդիրը երեք կողմերին ընդունելի տարբերակը, կրկնակի մեծ է մեր գլխին կախված վտանգը։ Եթե մենք մտածում ենք, որ առանց համախոհների ու դաշնակիցների կարող ենք դիմագրավել թուրք-ադրբեջանական տանդեմին, ևս չարաչար սխալվում ենք։
Սակայն չկա որևէ միտում, որը հակառակի մասին կփաստի, որ իշխանությունն իրավիճակի լրջությունը գիտակցում է, որովհետև դա համապատասխան քայլեր է ենթադրում։ Բայց եթե Թուրքիան Նախիջևանում, այսինքն քո դռանն է չոքած, իսկ 88 հոգանոց խմբակցության ղեկավարն ասում է, թե Թուրքիան Ադրբեջանին չի միանա, կոնֆլիկտի կողմ, լայնամասշտաբ գործողությունների մասնակից չի դառնա, հասկանում ես, որ Հայաստան ապագան այս իշխանության անլրջության պատճառով խիստ վտանգված է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ