«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Յոթ տարվա մեջ դուք չհասկացա՞ք, թե ում հետ գործ ունեք

Յոթ տարվա մեջ դուք չհասկացա՞ք, թե ում հետ գործ ունեք
04.07.2025 | 16:18

Պատահմամբ մտա նիկոլի ինչ-որ մի գրառման տակ գրված մեկնաբանությունները կարդացի. խոսքն ընդդիմադիր գրառումներին է վերաբերում:

Յոթ տարվա մեջ դուք չհասկացա՞ք, թե ում հետ գործ ունեք:

Մեկը զգայական, ռոմանտիկ, անձնական տեքստ է գրել,

մեկը կոչ է անում խելքի գալու, մյուսը մարդկային բարոյականության ներքո խորհուրդ է տալիս,

հաջորդը հույս է հայտնում, էն մյուս հաջորդը, թե բա՝ դու ախր մարդ ես, չէ՞, և այլն և այլն: Վերջինը էլ չեմ էլ հիշում...

Դուք անգամ հիմա չեք հասկանում, թե ում հետ գործ ունենք:

Կարմիր գծեր չունեցող մարդուն, երբ այդ ամենը հենց ինքն իր բերանով ու իր քայլերով 1000 անգամ հայտարարել ու վերահաստատել է, ընկալում եք էմոցիանալ, ադեկվատ, մարդկային բարոյականության ներքո, զգայական կոչեր անում:

Որևէ ադեկվատ ուղեղ ու միտք դա չի կարող հասկանալ:

Մարդը ասում է՝ կարող էի էնպես անել, որ 5000 զոհ չունենանք, բայց չարեցի, ավելին, հետո էլ ուսանողը սրան հարցնում է՝ եթե իմանայիք, որ այս բոլոր կորուստները լինելու են, նույն քայլերը կձեռնարկեի՞ք. պատասխանը՝ ԱՅՈ:

Էսքան բանից հետո անգամ իրավիճակը չեք կարողանում գնահատել. բա եթե էսպես է, ո՞նց եք պատրաստվում իրավիճակ փոխել, քայլեր ձեռնարկել, դրանց մասնակից լինել և այլն...

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ