ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Խավարը երբեք վերջնական չէ

Խավարը երբեք վերջնական չէ
11.09.2025 | 13:38

Նարեկացի․ «Լույսիդ ճառագայթը փարատում է խավարը,

սրտիս մթությունից ինձ առաջնորդիր դեպի քեզ»։

Նարեկացին անկեղծ է իր խոսքում․ նա չի փորձում թաքցնել, թե հոգին միշտ չէ, որ լեցուն է լույսով։

Մարդու ներաշխարհում խավարը ոչ թե բացառություն է, այլ բնական իրողություն։

Այն գալիս է հուսահատության, վախի, կորստի ու չպարզաբանված հարցերի տեսքով։ Եվ հենց այս մթությանն է նա դիմում՝ ոչ թե մերժելով կամ ժխտելով այն, այլ ընդունելով ու հավատալով, որ լույսը կարող է ներս թափանցել։

Այս տողերում կա մեծ հոգեբանական ճշմարտություն․ մարդը չի կարող ամբողջությամբ ազատվել խավարից, բայց կարող է սովորել ապրել նրա հետ՝ չմոռանալով, որ լույսի հնարավորությունն անպայման կա։

Թեպետ մենք երբեմն սպասում ենք մեծ պայծառացման, իրականում բավական է միայն մի փոքր ճառագայթ՝ ճանապարհը բացելու և վստահություն ներշնչելու համար։

Մտորում.

Կյանքի ամենադժվար պահերը սովորաբար այն ժամանակ են գալիս, երբ թվում է՝ ներսում ոչինչ չի շարժվում։

Հավատը լռում է, հույսը մարում, իսկ ուժերը՝ սպառվում։ Բայց հենց այդ պահին է կարևոր հիշել Նարեկացու պատգամը․ խավարը երբեք վերջնական չէ։ Նույնիսկ մի բարակ ճառագայթը կարող է վերակենդանացնել հույսը, կարող է հիշեցնել, որ ոչինչ անուղղելի չէ, որ դեռ կա ճանապարհ առաջ։

Միգուցե լույսը միշտ չի գալիս ուժեղ և պայծառ, բայց գալիս է՝ որպես հիշեցում, որ շարժումը շարունակվում է։ Իսկ դա արդեն բավական է, որ մարդը ոտքի կանգնի։

Իսկ մենք մեր կյանքում այդ ճառագայթը գտնելու՞ ենք, թե՞ կնստենք խավարի մեջ՝ սպասելով, որ ուրիշը այն վառի մեզ համար։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ