Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Հայաստանը չի միջամտի Սիրայի ներքին գործերին

Հայաստանը չի միջամտի Սիրայի ներքին գործերին
24.03.2014 | 14:23

Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը խորհրդարանի խոսնակին հարց ուղղեց Սիրիայի հայաշատ Քեսաբ բնակավայրում ստեղծված դրության վերաբերյալ: «Հարյուր տարին չբոլորած՝ այդ բնակչությունը, հատկապես՝ մեր հայրենակիցները, երկրորդ անգամ տարհանվում են իրենց բնակության վայրերից, և եթե 2015 թվականին չկար Հայաստանի Հանրապետություն, որ իրենց տիրություն աներ, ապա հիմա կա: Ի՞նչ գործողություններ եք ծրագրում անել, միգուցե համատեղ քննարկում կազմակերպեք ԱԳ նախարարության հետ, միգուցե որպես ԱԱԽ անդամ՝ Դուք ինչ-որ քայլեր ձեռնարկեք»,-նշեց պատգամավորը: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը բոլորին մտահոգում է, բայց գործողությունների, ծրագրերի մասին խոսելն ավելորդ է: «Բոլորս էլ մտահոգված ենք, բայց մենք իրավասու չենք միջամտել այլ պետության ներքին գործերին: Դա ավելի խորը խնդիր է, և որպեսզի նաև պատգամավորները տեղյակ լինեն, մենք պիտի համապատասխան նախարարության հետ լսումներ կազմակերպենք և տեղեկատվություն ստանանք»,- վստահեցրեց խոսնակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ