ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Այս Սահմանադրության համեմատությամբ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրությունը անմեղության մի տիպար է»

«Այս Սահմանադրության համեմատությամբ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրությունը անմեղության մի տիպար է»
25.11.2015 | 15:43

«Եթե չինովնիկները, պաշտոնյաները գող-ավազակ են, ինչ համակարգ ուզում ես՝ դիր, չի գործելու: Եթե պաշտոնյան պարկեշտ է, կառավարման համակարգը նշանակություն չունի, երկիրը կտանի զարգացման ուղիով: Սա ավելի վատն է, քան Ռոբերտ Քոչարյանի բերած Սահմանադրությունը, իսկ այն ավելի վատն էր, քան առաջինը: Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրությունը անմեղության մի տիպար է՝ այս Սահմանադրության համեմատությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` հավելելով, որ այս նախագծով ոչնչացվում է Հայ առաքելական եկեղեցու դերը, հավասարեցվում աղանդների հետ: «81 հոդվածը լիովին ապահովում է հնարավորություն, որ միասեռականները ՀՀ-ում ընտանիք կազմեն: Հետո երեխաներին ուզում են ընտանիքից օտարել և վերցնել պետության հոգածության ներքո: Որևէ մի հայ պատկերացնո՞ւմ է, որ իր երեխային կվերցնեն և իրենից լավ կպահեն: Բնակչության 60 տոկոսը աղքատության շեմից ներքև է, այդ 60 տոկոսի բոլորի երեխաներին արդեն կարելի է օտարել: Նաև մեխանիզմ է նկարագրված, թե ինչպես մեր երեխային օտար երկրներում կարող են օտարել, կարող են հանձնել այլ երկրի՝ միջազգային պայմանագրերից ելնելով»,- ընդգծեց բանախոսը, ում հակադարձեց ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: «Մեր ընտանիքն այնքան ուժեղ է, որ երբեք որևէ մեկը, որևէ հայ տղամարդ էդ համասեռամոլությանը, էդ ամուսնություններին կողմ լինի: Դուք վիրավորում եք հազարավոր մարդկանց»,- շեշտեց պատգամավորը`Գիմիշյանի որակումները սոփեստություն համարելով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ