Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Կոռուպցիոն ռիսկեր կան

Կոռուպցիոն ռիսկեր կան
25.05.2018 | 02:06

«Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրում կոռուպցիոն ռիսկեր կան, բայց դրանք վերջին մեկ տարում չեն եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ քննարկումներ եղել են ճանապարհների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ։
Նախարարը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նախազգուշացում է եղել, ինչպես նաև անթույլատրելի համարվել այսուհետ միևնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի և շինարարի, կամ շինարարի և տեխհսկողի կողմից միևնույն օբյեկտում մասնակցությունը: Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու խնդիր կա:

«Տեխհսկում փաստացի չի իրականացվում, ընդամենը վերջում պարզապես մի ստորագրություն են դնում փաստաթղթի տակ: Բնական է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Նրանք էլ չեն հավատում, որ հնարավոր է 20 հազար դրամով նստել Մեղրիում, ամեն օր ութ ժամ գնալ աշխատանքի ու ամեն ժամ աշխատանքը հսկել»,- հավելեց նորանշանակ նախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ