Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 մլն խմ գազ կվաճառի

Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 մլն խմ գազ կվաճառի
18.12.2020 | 16:40

Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ կվաճառի՝ հայտնում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները։


Վրաստանի կառավարությունն ակնկալում է, որ պայմանավորվածության շնորհիվ կկարողանա պահպանել բնակչության համար բնական գազի գնի կայունությունը առավել երկար ժամանակահատվածում։ Վրաստանը 2006-2019-ին, հրաժարվում էր ռուսական գազից` նախընտրելով վառելիքը գնել Ադրբեջանից: 2020-ի մայիսին Թբիլիսին հայտարարեց ռուսական «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը առավել շահավետ պայմաններով թարմացնելու մասին՝ ռուսական կողմը համաձայնել էր գինն իջեցնել 15 տոկոսով:

Դիտվել է՝ 11877

Մեկնաբանություններ