Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխանությունը հենվում է կեղծ օրակարգերի և հակահայ դիսկուրսի վրա

Իշխանությունը հենվում է կեղծ օրակարգերի և հակահայ դիսկուրսի վրա
07.04.2025 | 15:59

Վերջին 7 տարվա տառապանքս ու դառը փորձը հանգեցրել է այն տրամաբանական եզրահանգման, ըստ որի՝ Նիկոլի իշխանության ընթացքում ձևավորվել է պրոպագանդայի մի համակարգ, որն իր էությամբ ոչ միայն կեղծ է, այլև՝ հակահայ։ Այս համակարգը ծառայում է մեկ նպատակի՝ պահել փլուզվող իշխանությունը՝ մանիպուլյացիաների, վախի և իրականության աղավաղման միջոցով։

Նիկոլական քարոզչամեքենան հենվում է մի մեթոդի վրա՝ սեփական ձախողումներն արդարացնել՝ դրանք փաթեթավորելով որպես «ժողովրդավարական հաղթանակ», «խաղաղության օրակարգ» կամ «պետական խոհեմություն»։ Ասեմ ավելին՝ Նիկոլի իշխանությունը որդեգրել է մի ձևակերպումային դաշտ, որտեղ ազգային գաղափարախոսությունն ու ինքնիշխանության պաշտպանությունը դիտարկվում են որպես ռադիկալիզմ, իսկ զիջումը՝ որպես ռացիոնալություն։

Ներքաղաքական հարթակում պրոպագանդան կառուցվում է վհուկների որսի տրամաբանությամբ։ Ամեն քննադատ ցուցադրվում է որպես «նախկին», «հակապետական», «պատերազմի շահառու»։ Իսկ հասարակության բևեռացումը պահվում է սուր, որպեսզի ժողովրդին երբեք չթողնեն սթափ վերլուծել իրավիճակը։

Դրան զուգահեռ հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության սոցիալական ամենախոցելի շերտերին՝ նրանց ներշնչելով, որ Նիկոլն է իրենց միակ պաշտպանն ու հույսը։ Այդ քարոզը հիմնվում է նվաստացման վրա՝ «եթե Նիկոլը չլինի, դուք ոչինչ չեք ունենալու» ձևաչափով։

Քանիցս ասել եմ, որ նիկոլական պրոպագանդան այլևս դասական քարոզչություն չէ։ Այն դարձել է ազգային ինքնության դեմ ուղղված ռազմավարություն, որը զուգորդվում է իշխանական լեգիտիմության հանկարծակի ճգնաժամի հետ։ Իրական քաղաքական արդյունքների բացակայության պայմաններում իշխանությունը հենվում է կեղծ օրակարգերի և գիտակցաբար հակահայ դիսկուրսի վրա, ինչը հանգեցնում է ազգի պառակտման ու պետականության արժեզրկման։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3635

Մեկնաբանություններ