ՈՒր գնում ես՝ հողը տեր ունի։ Սա սրանն է, սա սրանն է, իսկ սա սրանն է․․․ Հեկտարներով հողերը մեծահարուստներինն են, որոնք ցանկապատված են, տեսահսկման ժամանակակից համակարգերով զինված են, մահկանացուներիս մուտքը խստիվ արգելված է...
Երևի կարծում էր, թե Թուրքիայի, Ադրբեջանի պետական դրոշները դաշնակցական ավյունով այրելուց առաջ, իր գլուխն են այրելու
Երեկ Հանրապետության հրապարակում, Բաղրամյանում ենիչերիների բանակը տեսնելուց հետո եթե ասեմ Նիկոլը շան պես վախեցած է, համարեք, որ չափազանց քիչ բան եմ ասել…
Մի փոքր ճշգրտում. ձերը ենթամշակույթ չի, այլ շատ էլ լավ քրեական «մշակույթ» է, ու դրա լավագույն ապացույցը թավշյա թիմում 2018 թվականի համար հավաքագրված հանցագործ ավազակներն են...
Դրոշ վառելու «մշակույթը» երբեք չեմ ընդունել:
Սակայն առնվազն տարակուսելի է, երբ Փաշինյանը նույն հարթության վրա, համահարթեցման սկզբունքով դատապարտում է հասարակության մի խմբի կողմից իրականացված այդ խորհրդանշական ակցիան...
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...