ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սերժի օրոք «բամփում» էին, Նիկոլի օրոք` «դոմփում»

Սերժի օրոք «բամփում» էին, Նիկոլի օրոք` «դոմփում»
01.06.2025 | 10:37

2015 թվականի փետրվարի 12-ի ՀՀԿ-ի նիստում վարչապետ Աբրահամյան Հովիկը Սարգսյան Սերժի առջև պարտավորվել էր բամփել իր խնամի Ծառուկյան Գագիկին:

Վերջինս, ակնարկելով Ծառուկյան Գագիկին, ասել էր, որ օգտագործելու է իր վարչապետական լծակները, իսկ այն մարդկանց, որ «մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, պետք է բամփել»:

Նույն թվականի մայիսի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Փաշինյան Նիկոլը, դիմելով Աբրահամյան Հովիկին, հարցրեց` «պարոն Աբրահամյան, ես ուսումնասիրել եմ ՀՀ օրենսդրությունը եւ վարչապետի լիազորությունների մեջ «բամփել» չգտա: Ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք «բամփել», և ի վերջո՝ տեղեկացրեք՝ բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք, էդ պատմությունը ի՞նչ եղավ»:

2025 թվականի մայիսի 30-ին վարչապետ Փաշինյան Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում գրեց` «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

Ահա, այսպիսի երկու դրվագ:

Հետաքրքիր է, թե`

1. Ինչո՞վ է բամփելը տարբերվում դոմփելուց:

2. Արդյո՞ք ՀՀ օրենսդրության եւ վարչապետի լիազորությունների մեջ «դոմփել» և «բամփել» հասկացություններ կան:

3. Ինչու՞ են «բամփելու» և «դոմփելու» վերաբերյալ Փաշինյան Նիկոլի հիշատակումները հնչում մայիսի վերջին օրերին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ