ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.07.2025 | 22:00
Հզոր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` Քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցույց տուր Քո զորությունը եւ եկ փրկիր մեզ, որ Քո արյունով գներցիր: Թույլ մի տուր, որ սատանան գերի մեզ, Քո փրկածներին, մի թող, որ չարը իր բնակարանը դարձնի մեզ, Քո սուրբ անունով կնքված տաճարները մեր. մի թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի մեզ, Քո մարմնի անդամները, այլ Քո արարչական սիրովգթա մեզ, Քո արարածներին:
Տեր, ողորմիր մեզ, որ Քո Խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող Քո Խաչը պահի մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Ամեն
Դիտվել է՝ 5290

Մեկնաբանություններ