ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա

Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա
04.10.2025 | 12:15

Նիկոլ Փաշինյանի կինը ազդարարել է, թե վերջապես ընթերցել եւ ավարտել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Հիշու՞մ եք, դա այն հատորյակն էր, որը Թուրքիայի նախագահից ստանալուց հետո Նիկոլը ջերմությամբ

սեղմել էր կրծքին։ Աննա Հակոբյանն ընթերցելուց հետո էլ լուրջ-լուրջ մեկնաբանել է գիրքը։ Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա։

Իհարկե, պրոպագանդիստական այդ գրքում նա չի հանդիպել, թե Էրդողանի վարչակազմն ինչ է արել հարյուր հազարավոր քրդերի հետ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի տարածքում, ինչպե՞ս է Թուրքիան ֆինանսավորել, պատրաստել տասնյակ

հազարավոր իսլամ ահաբեկիչների, որոնք ավիրեցին Սիրիան, հայաբնակ Հալեպն ու Քեսապը (թիրախում հատկապես հայությունն ունենալով)։

Այդ գրքում չի հանդիպել, թե ինչպես թուրքական ֆիանանսավորմամբ այդ իլսամական խմբերը

հազարներով հետո 2020 թվականի գարնանը տեղափոխվեցին Ադրբեջան ու

ամենաանմարդկային գործողություններն իրականացրեցին Արցախի դեմ։

Այսպես գնա, Աննա Հակոբյանն ավելի ուշ կհայտնի, որ հիացմունքով կարդացել է՝

1. Էրդողանի գաղափարական, հոգեւոր հայր Նեջմեթթին Էրբաքանի “Millî Görüş”

(«Ազգային հայացք») քաղաքական իսլամի մանիֆեստը,

2. Պանթուրքիզմի հիմնադիր հայրերից մեկի՝ Զիյա Գյոքալփի “Türkcülüğün

Esasları” («Թուրքիզմի հիմունքները») աշխատությունը, որը մինչեւ հիմա էլ

համարվում է թուրքական ծավալապաշտության այբբենարանը,

3. Գորշ գայլերի առաջնորդ ու հոգեւոր եւ գաղափարական հայր Արփասլան

Թյուրքեշի “9 Işık (Milli Doktrin)” («9 ճառագայթ. Ազգային դոկտրին»),

4. Թուրքիայի տասնամյակների իշխող քեմալական Ժողովրդա-հանրապետական

կուսակցության ղեկավար, Կիպրոսի օկուպացիայի օրերին՝ վարչապետ Բյուլենթ

Էջեւիթի “Atatürk ve Devrimcilik” («Աթաթուրքն ու հեղափոխականությունը»),

5. եվ վերջապես ժամանակակից նեո-օսմանականության գաղափարախոս, «0 խնդիր

հարեւանների հետ» դոկտրինի հեղինակ (այդ ընթացքում բոլորի հետ նոր խնդիր

ստեղծած ու նորացրած) նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութըղլուի “Stratejik

Derinlik” («Ռազմավարական խորհություն») գրքերը։

Թերեւս Էդրողանի գրքից հետո, սրանց սինթեզի արդունքում սկսի Հայաստանում

քարոզել քեմալական-պանիսլամական-պանթուրքական-նեօ-օսմանականություն։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ

23387">Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին
Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին