Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հովտային շրջաններում կարտոֆիլի ցողունը թառանման փուլում է, իսկ լեռնայինում` ծաղկման

Հովտային շրջաններում կարտոֆիլի ցողունը թառանման փուլում է, իսկ լեռնայինում` ծաղկման
24.07.2012 | 20:09

Հուլիսի 24-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 219 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 23,8 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը 70 մլն խմ) կուտակվածը` 40,6 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը 25 մլն խմ)` 23,5 մլն խմ-ն: Շուրջ 30-35 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:

Անցած շաբաթվա (հուլիսի 16-22-ին) ընթացքում հանրապետությունում պտղի բերքավաքին զուգահեռ, բանջարանոցային ցանքատարածքներում կատարվել են վեգետացիոն ոռոգման, փխրեցման, սնուցման և թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ: Ըստ ագրոօդերևութաբանների, հովտային շրջաններում կարտոֆիլի ցողունն արդեն թառանման փուլում է, իսկ լեռնայինում` ծաղկման:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին ջերմաստիճանը հունիսի 16-22-ին` Սյունքի հովիտներում և Արարատյան դաշտում օրվա ընթացքում տատանվել է +30 +37, Տավուշում, Արցախում` +30 +35, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում ` +22 +27 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ