Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.09.2013 | 00:01

Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց։ Տերը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։ Գոհություն մատուցենք քո մեծ անվանը, քանզի ահավոր ու սուրբ է նա։ Իրավունք սիրելը պատիվ է բերում թագավորին. դո՛ւ հաստատեցիր իրավունքն ու արդարությունը Հակոբի մեջ։ Մեծարեցե՛ք մեր Տեր Աստծուն, երկրպագեցե՛ք նրա ոտքերի պատվանդանին, քանզի Նա սուրբ է։


Դավթի Սաղմոսների գիրքը 98. 1-5

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ