Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։ Կլինի այնպես, որ Տիրոջ զոհի օրը կպատմեմ իշխաններին, թագավորի տունը և բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։ Այն օրը հայտնապես կպատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տեր Աստծու Տունը լցնում էին ամբարշտությամբ և նենգությամբ։ Այն օրը,- ասում է Տերը,- աղաղակների ձայն կլինի վիրավորների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ բեկում՝ բլուրներից։
Սոփոնիայի 1. 7-10