Պիտի ապականվեն նրանց ուրախության բագինները, պիտի ավերվեն Իսրայելի մեհյանները, և ես սուր պիտի բարձրացնեմ Հերոբովամի տան վրա։ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի Հերոբովամ արքայի մոտ և ասաց. «Ամոսը քո դեմ խռովություններ է հարուցում Իսրայելի տանը, և երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը, քանի որ այսպես է ասում Ամոսը. «Հերոբովամը սրով պիտի վախճանվի, և Իսրայելը գերվելով պիտի գերվի իր երկրից»։
Ամոսի 7. 9-11