Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։ Եթե քո ծառաների թշնամիներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատվել չարիքներից, ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և դաշինք ես կնքել՝ բարի ավետիք տալու համար։
Իմաստություն Սողոմոնի 12. 19-21