Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Բա պիտի ընտրվեին

Բա պիտի ընտրվեին
09.06.2015 | 00:15

Անցած կիրակի իրականացավ որոշ պաշտոնյաների արու ժառանգների «մանկության կապույտ» երազանքը: Մինչ այդ ոչնչով չառանձնացող երիտասարդները «կարգվեցին» քաղաքապետ: Թերևս վերջիններիս միակ «արժանիքը» պաշտոնյայի որդի կամ մերձավոր լինելն էր: Եվ այսպես. Արտաշատի քաղաքապետ է ընտրվել ՀՀ վարչապետի որդի և Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը, Աբովյանի քաղաքապետ` Գագիկ Ծառուկյանի մերձավոր, ՀՀԿ-ի հովանավորյալ Վահագն Գևորգյանը, Ալավերդու քաղաքապետ` ՀՀԿ-ի թեկնածու, Լոռու մարզպետի հովանավորյալ Կարեն Փարեմուզյանը:
Այսպիսով, հերթական կանխորոշված ընտրություններում կրկին առաջնայինը իշխանական լծակներն էին, այն տարբերությամբ, որ այս անգամ «իշխանական լծակ» ասվածը արյունակից-մերձավորներն էին:
Հայաստանյան քաղաքական կյանքում պաշտոնյաների զավակների «առաջխաղացումն» իշխանական սանդղակով հիշեցնում է «պտուղը ծառից հեռու չի ընկնում» ժողովրդական ասացվածքը, այնինչ կարելի էր թողնել, որ մեկ-մեկ էլ «գլորվեին», հեռու «ընկնեին», միևնույն է, քանի «ծառը» կա, հաստատ չէին տուժելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ