ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են...

Ասում են...
08.09.2015 | 00:19

...թե Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելու «ոդիսականը» ուշագրավ մանրամասներ է ջրի երես հանում: Պարզվում է` այս նշանակումը վաղուց էր ծրագրված, դրա համար էր, որ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին «ընդմիշտ» արձակուրդ ուղարկեցին ու գլխին «սարքեցին»: Ընդհանրապես, հայրենի կառավարությունում սովորություն է դարձել «մուտիլովկաներով» ուզած նպատակին հասնելը: Չնայած Հովիկ Աբրահամյանը բոլորին հավաստիացրել է, թե Արփինե Հովհաննիսյանին Դավիթ Հարությունյանն է «տեսել» նախարարի կարգավիճակում, այս «հեքիաթին», սակայն, հավատացող չկա։ Իշխանությունն էլ, կարծես, համակերպվել է, որ Հովիկ Աբրահամյանը յուրահատուկ հնարքներով միշտ հասնում է իր նպատակին:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ