ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են...

Ասում են...
11.09.2015 | 00:27

...թե «Ոչ»-ի ճակատում հավաքված և Սահմանադրության փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերն այնքան էլ համերաշխ չեն: Չնայած «ոչի» հարցում նրանց միակարծությանը, այդուհանդերձ, ռազմավարության առումով բավականին մեծ տարաձայնություններ կան: Ասում են նաև, թե «Ժառանգությունում» դեռ չեն կողմնորոշվում՝ «Ոչ»-ի՞ ճակատից են, թե՞ «Չենք անցկացնի»-ի: Պայքարի մեխանիզմների տարբերությունն է պատճառը, որ մինչ այս պահը Սահմանադրության փոփոխություններին դեմ արտահայտվող ուժերը միասնական օրակարգ չեն կարող ձևավորել:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ