Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ասում են...

Ասում են...
25.09.2015 | 00:24

...թե Զարուհի Փոստանջյան-ԱԱԾ «հակամարտությունն» ամենևին էլ երկբևեռ չէ: Ի դեմս Զարուհու, ԱԱԾ-ն զգուշացումների «տարափ» է տեղացել ընդդիմադիր տիկնոջ թիկունքում կանգնած որոշ ուժերի գլխին: Բնականաբար, առաջին անգամ չէ, որ Փոստանջյանը ԱԺ ամբիոնից խիստ ընդդիմադիր ելույթներ է ունենում, պատկան մարմինները գիտեն, թե այդ ելույթների «քամին» որտեղից է փչում: Բայց ասում են նաև, թե այս անգամ այդ ամենից ազգային անվտանգությունն այլ «հոտ» է առել: Դե ինչ, ԱԱԾ-ն ավելի լավ է աշխատում ընդդիմադիրների թիկունքում կանգնած որոշ մարդկանց «հայտնաբերելու» հարցում:

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ