Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
20.11.2015 | 01:01

...թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ իշխանությունները համապատասխան մարմինների, սոցիոլոգների օգնությամբ ներքին-իրական սոցհարցումներ են անցկացնում (որոնք չեն հրապարակվում), որ հասկանան ժողովրդի տրամադրությունը` սպասվող «թվանկարչության» ժամանակ ճիշտ «վրձիններ» օգտագործելու համար: Մեր տեղեկություններով` իշխանություններն այս անգամ խիստ անակնկալի են եկել մարզերում տիրող պասիվությունից, քաղաքային համայնքներում եղած քիչումիչ ակտիվությունն էլ «ոչ»-ի կողմնակիցներով է պայմանավորված: Ասում են նաև, թե հանձնարարված է մարզպետներին, գյուղապետներին ամեն գնով «արթնացնել» համայնքների ժողովրդին, որ գնան` թեկուզ «ոչ» ասեն, մնացածն իրենք «գիտեն` ինչ կանեն»:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ