Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
27.11.2015 | 01:10

...թե քաղաքապետարանի կանաչապատում իրականացնող բանվորները որոշել են «բունտ» անել: Պատճառն այն է, որ տևական ժամանակ է արդեն, ինչ նրանց աշխատավարձն ուշացնում են: Կանաչապատողները բողոքում են, թե ամեն ամիս այս խնդրին են բախվում: Այս անգամ որոշել են հանդիպել անձամբ քաղաքապետի հետ և ներկայացնել իրենց խնդիրը: Ասում են նաև, որ երբ այս հարցով իրենց անմիջական ղեկավարին են դիմում, ստանում են նույն կոշտ պատասխանը. «Չես ուզում աշխատել, դիմում գրի, գնա»: Ի դեպ, շատերին էլ հեռացրել են առանց որևէ բացատրության:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ