Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
01.12.2015 | 00:07

...թե իշխանություններին և ուժայիններին ահավոր դուր չի եկել, որ լրատվամիջոցներից մեկն անմիջապես, դեռ Նորք-Մարաշի օպերացիան չավարտված, գրել է, որ Արթուր Վարդանյանի հանցախումբը կապ ունի հայաստանյան ընդդիմադիր ուժերից մեկի հետ: Դա ամբողջովին խառնել է իշխանությունների հաշիվը` դեկտեմբերի 1-ի զարգացումներին ընդառաջ: Բանն այն է, որ, ճիշտ է, Սէֆիլյանի և մնացյալքի հեռախոսները լսում են, բայց այս անգամ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները շատ զգուշորեն ու փակ են գործում և բացահայտ չեն ասում, թե դեկտեմբերի 1-ին և հետո կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի իշխանությունները հանկարծակիի գան և հակամիջոցներ չկարողանան իրականացնել: Իշխանություններն էլ այդ հանցախումբը բերման ենթարկելով` ցանկանում էին իրենց իրական քայլերը չբացահայտել: Եվ վերջին պահին ամեն ինչ ջրի երես հանել:

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ