Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
04.12.2015 | 01:25

...թե Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, շոկ է առաջացրել առաջին հերթին իշխանական ճամբարում, ուր շատերը չեն հասկանում, թե իրականում «где зимуют» Դավիթ Հարությունյանի «խեցգետինները», և թե ինչու է նա այս պահին հականե-հանվանե նման հայտարարություն անում։ Ընդ որում, երկու-երեք օր առաջ էլ նման «խեցգետին» էր բաց թողել Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրիում ասել էր, թե «կխփեն» ընդամենը 30 տոկոս, ինչն ուղղակի կապիտուլյացիա է թիմի համար, և կերկերուն ձայնով արտաբերել էր, որ եթե չանցնի հանրաքվեն, իրենք կհամակերպվեն, կաշխատեն: Ասել է` ՀՀԿ «քարթու» թևն ունի շատ խոր անհանգստություններ` իր ապագային առնչվող, և որևէ առիթ բաց չի թողնում իշխանական ընդհանուր թափանիվի մեջ մեխ խրելու համար:

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ