Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
22.12.2015 | 00:40

... թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլիներ մինչ Ամանոր, թե Ամանորի տոներից հետո, ճշտված չէր. կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է նաև ՀՅԴ-ն: Եվ քանի որ ԲՀԿ-ն ևս ողջ ձայնով մեկ բացականչեց. «Կեցցե՜ սահմանադրությունը», «կառավարիչը»` Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ, ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն հաճո կառավարություն, հետո էլ իրեն հաճո աղջկերքին ու տղերքին տեղակայել նույն կառավարությունում` նրանց ձեռը տալով նախարարական պորտֆելներ, այս անգամ ևս ՀՅԴ-ից կընտրի իրեն հաճոներին, ՀՅԴ-ի ֆոնին էլ կառավարություն «կսղացնի» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս լուրջ լծակներ ունենա 17 թվի խորհրդարանական ընտրություններում: ՈՒ հենց այս «մոտեցումն» է կանգնեցրել նոր կառավարության ձևավորման գործընթացը, չնայած «բազարները» դեռ շարունակվում են։

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ