Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։ Իմաստության լրումը երկյուղն է Տիրոջից. այն կսնի մարդկանց իր պտուղներով, մարդու ամբողջ տունը կլցնի ցանկալի բաներով և շտեմարանները՝ նրա վաստակով։
Սիրաքի Իմաստությունը 1. 16-21