Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.06.2016 | 00:02

Արդարև, իմաստությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է։ Լսի՛ր, որդի՛ս, և ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը։ Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը՝ նրա շղթաների մեջ։ Խոնարհեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն և մի՛ ձանձրացիր նրա կապանքներից։ Քո բովանդակ հոգով մոտեցի՛ր նրան և քո բովանդակ զորությամբ պահի՛ր նրա ճանապարհները։ Քննի՛ր, փնտրի՛ր, և դու կճանաչես այն, և երբ բռնես, մի՛ թող նրան, քանզի ի վերջո դու հանգիստ կգտնես նրա մեջ, և քեզ համար նա ուրախություն կդառնա։


Սիրաքի իմաստություն 6. 23-29

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ