Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.09.2016 | 07:41

Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, և չկամ մարդու ինչի՞ն է պետք իր ունեցվածքը։ Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, և նրա բարիքներն ուրիշները պիտի վայելեն։ Ով չար է իր անձի հանդեպ, ո՞ւմ համար բարի կլինի. նա ուրախ չի լինի նույնիսկ իր բարիքների մեջ։ Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և դա նրա չարության հատուցումն է։ Թեկուզ և բարիք անի՝ պատահաբար կանի, և հետո հիշելով՝ դարձյալ իր չարությունը կանի։


Սիրաքի իմաստությունը 14. 3-7

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ