Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.09.2016 | 07:22

Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա և Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։ Հիշի՛ր, որ մահը չի ուշանա, և գերեզմանի ուխտը քեզ հայտնի չէ։ Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։ Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։ Արդյո՛ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, և մի՞թե զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցվելու։ Տո՛ւր և վերցրո՛ւ և ուրախացրո՛ւ քո հոգին, քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։


Սիրաքի իմաստությունը 14. 11-17

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ