Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հիվանդանոցում տեղուդադար չկա

Հիվանդանոցում տեղուդադար չկա
22.11.2016 | 00:31

Չնայած առողջապահության համակարգի աշխատակիցները վստահեցնում են, որ շնչառական վարակներով հիվանդությունների մակարդակը Հայաստանում նորմայի մոտ է, այնուհանդերձ, երևանյան հիվանդանոցներում երեխաները պառկած են արդեն միջանցքներում։ Նախորդ օրվա դրությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ընդհանրապես տեղ չկար, և ասում էին, որ իրենց մոտ այլևս հիվանդներ չպետք է ուղարկեն, սակայն հիվանդ երեխաների հոսքը շարունակվում էր: Նույնական իրավիճակ էր նաև «Արաբկիր» մանկական հիվանդանոցում. հիվանդասենյակները խիստ ծանրաբեռնված են, ավելին, չի բացառվում, որ առաջիկայում բժշկական համալիրի վիրաբուժական բաժիններում պլանային վիրահատություններն առժամանակ դադարեցվեն` սենյակներն ու մահճակալները շնչառական հիվանդությամբ երեխաներին տրամադրելու համար:

Ըստ մասնագետների` H3 տեսակի վիրուսը Հայաստան է թափանցել Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից` համաժամանակյա: Չեն բացառում նաև, որ ժամանակ անց այն կարող է մուտացիայի ենթարկվել: Ինչ վերաբերում է դպրոցներն ու մանկապարտեզները համաճարակի պատճառով փակելուն, ոլորտի մասնագետները կարծում են, որ համաճարակն իր «պիկին» դեռ չի հասել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ