Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ով է 1,5 մլրդ դրամ վնասի պատասխանատուն

Ով է 1,5 մլրդ դրամ վնասի պատասխանատուն
01.12.2016 | 18:10

ՏՄՊՊՀ-ի վերջին բացահայտումը հերթական անգամ ապացուցեց, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ տարիներ շարունակ միլիոնավոր դրամների վնաս հասցնում պետբյուջեին։ Պարզվել է, որ չորս տարի շարունակ գյուղացիական տնտեսություններին պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարումն իբր շուկայականից ցածր գնով է եղել։ Մատակարարն ընտրվել է առանց մրցույթի և պարարտանյութ է ձեռք բերել Վրաստանից՝ տոննան 323 դոլարով։ Մինչդեռ, սուբսիդավորման ծրագրում չներառված մեկ այլ ընկերություն տոննան 239 դոլարով է գնել: Ըստ ՏՄՊՊՀ-ի, եթե մրցույթով ընտրվեր ընկերությունը, պետությունը 1,5 մլրդ դրամ կխնայեր։


Այսինքն, այսքան գումարի պետբյուջեն վնաս է կրել։ Երբ պաշտոնատար անձինք հայտարարում են այս խայտառակ գործարքների մասին, մտածո՞ւմ են արդյոք, որ դրան պետք է հետևի քրեական պատասխանատվություն, չէ՞ որ միլիոնավոր դրամների վնաս է պետբյուջեն կրել։ Ո՞վ է դրա պատասխանատուն, ո՞ւմ պետք է պատժել։ Հայաստանի քաղաքական, կառավարման համակարգի ամենալուրջ բացթողումն էլ այն է, որ մեզանում պատասխանատվության մեխանիզմը չի աշխատում։ Սա էլ ծնում է նորանոր չարաշահումներ, յուրացումներ և թալան։


Սակայն այս կառավարությունն էլ կարծես գնում է նախորդների ճանապարհով ու խոսում միայն խնդիրը շտկելու, ոչ թե մեղավորներին պատժելու, վնասը փոխհատուցելու մասին։ Ի դեպ, ներիշխանական դաշտից նման արտահոսքեր են լինում այն դեպքերում, երբ ինչ-որ օլիգարխի կամ բիզնեսմենի ցանկանում են բան հասկացնել։ Այս տարբերակը հաճախ է գործի դրվում։ ՈՒ նաև այս պատճառով է, որ իշխանությունը հետամուտ չի լինում «գործի» հանգամանքները մինչև վերջ բացահայտելուն։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ