Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Զարուհուն համոզելը հեշտ չէ

Զարուհուն համոզելը հեշտ չէ
13.01.2017 | 00:10

Այսօր ընդդիմության զգալի հատվածի ապագան դեռ անորոշ Է։ Առավել խառն են «Ժառանգությունում»։ Կուսակցության մի մասը քաղաքական ուժերի հետ քննարկումների մեջ է, որպեսզի դաշինքով գնան ընտրությունների (խոսքն Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի մասին է), իսկ ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ըմբոստանում է։ Հավելենք, որ դաշինքով մասնակցելու կողմնակիցները քննարկումների մեջ են Սեյրան Օհանյանի շուրջը համախմբվողների հետ։


Ի վերջո, «Ժառանգությունը» մասնակցելո՞ւ է ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։ Մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, բայց միայն դաշինքով։ Իսկ Զարուհի Փոստանջյա՞նը։ Նրան սպասում է «ծանր» զրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Մեր տեղեկություններով, այս շաբաթ վերջապես Հայաստան կվերադառնա «Ժառանգության» հիմնադիրը և կհստակեցնի իրավիճակը։ Կուսակիցները Զարուհուն համոզելը թողել են Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ սեփական ուժերով դժվարանում են «սանձել» ըմբոստ կուսակցին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ