Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.03.2017 | 00:01

Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։ Չափազանց արդար մի՛ լինիր և ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թե սխալվես։ Շատ ամբարիշտ մի՛ լինիր և մի՛ լինիր խստաբարո, որ չլինի, թե տարաժամ մեռնես։

Լավ է, որ մեկը բռնես և մյուսից էլ ձեռք չքաշես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։ Իմաստությունն ավելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնվող տասը իշխան։ Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։


Ժողովող 7. 16-21

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ