Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.04.2017 | 00:02

Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ։ Ա՛ռ զենքն ու զրահը քո և հասի՛ր ինձ օգնության։ Սուրդ հանի՛ր ընդդեմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց և ասա՛ ինձ, թե` «Քո փրկությունը ես եմ»։ Թող խայտառակվեն ու ամոթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։ Նրանք թող վերածվեն հողմից քշվող փոշու, և թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց։


Սաղմոսներ 34. 1-5

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ