Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
29.09.2017 | 02:33

...թե նոր քաղաքական նստաշրջանին ընդառաջ, ԲՀԿ «քարոզչական քիլլերներին» Գագիկ Ծառուկյանը, որը կրկին «նախագահ ջան» կարգավիճակում է հայտնվել, խստիվ զգուշացրել է` ավելորդ ձեն-ծպտուն չհանել, չքննադատել իշխանություններին, այդ թվում` կառավարությանը, «ընկերոջ համար հոգի տալ», որովհետև սպասում կա, որ 2018-ին կարող են կոալիցիայում հայտնվել, ինչի «շոշափելի արդյունքներն իրենց մաշկի վրա են արդեն զգում մի շարք ԲՀԿ-ականներ` ձեռք բերելով հէկեր, «ԲԷԿ-եր, ՇԵԿ-եր»` ժպիտով ասաց մի ԲՀԿ-ական: Մնացյալներն էլ պաշտոնի լուռ սպասմամբ են տոգորված:

Ասում են նաև, թե այս «ֆոնին» ԲՀԿ-ի քարոզչական «մասսան» պարապ է մնացել և, որպեսզի «ստաժը չկորցնի», մեկումեջ «բոչկա է գլորում» յուրայինների վրա: Չնայած վերջին օրերի զարգացումներին, ԲՀԿ-ին կրկին «շտուրմ կառավարության վրա» հրահանգն է տրվել։

Դիտվել է՝ 17061

Մեկնաբանություններ