Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
22.12.2017 | 10:53

...թե «Համախմբում» կուսակցությունում խմորումները դեռ խորհրդարանական ընտրությունների ընթացքում են եղել. Վարդան Օսկանյանն ավելի արմատական գործողությունների կողմնակից է և մասամբ` «հավատավոր» սէֆիլյանական, նրա երկու զինակիցները` Ռուբեն Կարապետյանը (Իտալիայում նախկին դեսպան) և Արտակ Բշտիկյանը (արևելագետ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից) «Դիմադրության ճակատի» համակիրներ են, իսկ Վահե Հովհաննիսյանն ու նրա թիմը` Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, ավելի մեղմ գծի կրողներ են: Հիշենք` Վահե Հովհաննիսյանը մշտապես լավ հարաբերությունների մեջ է Վիգեն Սարգսյանի հետ, ավելին` թիմին ասել էր, որ նա կդառնա վարչապետ:

Օսկանյանի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում «ապահարզանը» կողմերի միջև փաստական տեսք է ստացել. Վահե Հովհաննիսյանի թիմն ստեղծել է «Այլընտրանքային նախագծեր» ՀԿ-ն` սպասման հեռանկարներով, իսկ Օսկանյանը, փաստացի հայտարարելով, թե դուրս է եկել քաղաքականությունից էլ, Հայաստանից էլ, իրականում աչքը չի կտրում Հայաստանից:

Դիտվել է՝ 12678

Մեկնաբանություններ