Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
06.02.2018 | 01:34

...թե որքան նախագահի թեկնածուի թիմը ջանում է լռեցնել Արմեն Սարգսյան-Վազգեն Սարգսյան «միջադեպի» մասին վերհուշը, այնքան իշխանական կուլիսներում «զոռ են տալիս» իրենց հիշողությանը` վերհիշելու կատարվածի մանրամասները: Նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա էլ մեզ հետ զրույցում հետևյալն ասաց. «Ծեծկռտուք-բան չի եղել, լուրջ վիճաբանություն է եղել, չասեմ` ինչ հարցի շուրջ, սակայն Վազգենն Արմենին ասել է` «էս բանն» արա, Արմենն ասել է` չեմ կարող, Լևոնը համաձայն չէ: Վազգենը գնացել է Լևոնի մոտ, Լևոնը նրան ասել է` նման բան չկա, համաձայն եմ, իզուր է Արմենը ինձ վկայակոչում: Դե, Լևոնին հատուկ էին նման բաները: Դրանից հետո էլ եղել է թունդ վեճը, ինչը, սակայն, չէր կարող պատճառ լինել Արմենի հեռացման»:

Դիտվել է՝ 10269

Մեկնաբանություններ