ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՈՒր մնաց Ձեր հայտարարությունը

ՈՒր մնաց Ձեր հայտարարությունը
14.09.2018 | 00:13

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր ուշադրության կենտրոնում է լինելու նախկին ու ներկա պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը, ուսումնասիրելու են` պարտադիր ժամկետային ծառայությունից ազատման օրենքով նախատեսված հիմնավոր պատճառներ եղել են, թե ոչ, իսկ եթե չեն եղել, վերջիններս պետք է ծառայեն, «ինչպես թավշյա հեղափոխությունն անցկացրած պատանիները»։ Այս հայտարարությունից ամիսներ են անցել, և կարելի է ասել, որ այն մնացել է օդում:


Դեռ հարցի մի կողմն է, թե քանի նախկին պաշտոնյայի ու օլիգարխի չծառայած տղաներ են զորակոչվել բանակ (վստահաբար դրանց թիվը մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել), սակայն չկա հստակ տեղեկություն, թե կառավարության չծառայած նախարարները, որոնց թիվը քիչ չէ, ինչու են նստած իրենց տաքուկ տեղերում: Եթե հիվանդության պատճառով են ազատվել ծառայությունից, հարց է ծագում՝ հիվանդ մարդն ի զորու՞ է այդ մեծ պատասխանատվությունը կրելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ