Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.12.2018 | 00:02

Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ. երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները։ Լսե՛ք իմաստությունը, և դուք կլինեք իմաստուն, մի՛ շեղվեք դրանից։ Երանի այն մարդուն, որ կլսի ինձ, և այն մարդուն, որ կպահի իմ ճանապարհները, մշտապես կտքնի իմ դռների առջև և կպահպանի իմ դռների շեմերը։ Իմ ուղիները կյանքի ուղիներ են, և Տերն է սահմանել իմ կամքը։ Բայց ովքեր մեղանչում են իմ դեմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մեջ, և ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը։


Առակներ 8. 32-36

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ