Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
01.02.2019 | 04:01

...թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության մեր աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչև անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, և որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար:

Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որոնք «սորոսականների» համբավ ունեն, և որոնց պաշտոնավարումը ռուսական «ռազմավարների» սրտով չէ, ամեն րոպե կարող են թողնել պաշտոնները: Ի դեպ, Դավիթ Սանասարյանի գործունեությունն առանձնապես չի հիացնում նաև երկրի առաջին դեմքին, և որոշված էր, որ նա պետք է դառնա պատգամավոր, ազատելով այդ պատասխանատու և կարևոր «պոստը», սակայն ռուսաստանյան հայտնի մեծահարուստներից մեկի «թեթև ձեռքով» նա մնաց իր տեղում:

Դիտվել է՝ 12612

Մեկնաբանություններ