Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
12.02.2019 | 01:04

...թե «2019 թվականի փետրվարի 5-ին «Իրատես» թերթի «Ասում են...» բաժնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը»։ Ասողն էլ, ի դեպ, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն է և «սույնով» պահանջում է «այդ հրապարակման վերաբերյալ տպագրել հերքում»։


Ընդամենն այսքանը։ Ասում է ու պահանջում։ Հարգարժան պարոն Սիսեռյան, եթե չեք մանրամասնում և հիմնավորում, թե տեղեկատվության (ի գիտություն` ճիշտը տեղեկությունն է կամ տեղեկույթը) հատկապես որ մասը չի համապատասխանում իրականությանը և պահանջում եք ամբողջությամբ հերքել, հայտնի ֆիլմի հերոսի նման հիմա ո՞նց չասենք. «Ախր, որ իմանանք ինչն եք ուզում հերքենք, որ հերքենք` կհերքենք, բայց որ չեք ասում` ինչն եք ուզում հերքենք, որ հերքենք, ի՞նչը հերքենք»։

Դիտվել է՝ 12729

Մեկնաբանություններ